Հայաստանում չեմ լսել որևէ տրամաբանական հիմնավորում այն մասին, թե ինչու Թրամփը կարող է ցանկանալ կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում։ Այսօր ԱՄՆ-ը պատերազմի մեջ է իր գլխավոր հակառակորդի՝ Ռուսաստանի դեմ, բայց ուրիշի ձեռքերով և հենց նրա տարածքում։ Այդ դեպքում ինչու՞ պետք է Թրամփը ցանկանա կանգնեցնել այս պատերազմը։ Ո՞ր երկրի ռազմա-ստրատեգիական դասագրքերում է գրված, որ նման դեպքերում պետք է պատերազմը կանգնեցնել։
ԱՄՆ փոխնախագահ Վենսի ելույթից հետո՝ Մյունխենի համաժողովում, հիշվեցին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի 2024 թվականի նոյեմբերի 4-ի խոսքերը. «Այն դեպքում, երբ Զելենսկու ռեժիմը չկարողանա, նրանք պատրաստում են մայրցամաքային Եվրոպան ինքնասպան արկածախնդրության և ուղիղ ռազմական բախման Ռուսաստանի հետ»։
«Պատերազմ վարելու ողջ արվեստը հիմնված է ստի վրա»
(Սուն Ցզի, «Պատերազմի արվեստը»):
Հայկ Այվազյան